Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Սյունիքով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը մասնավոր պահնորդական ընկերության հսկողությանը հանձնելու մասին հարցին. 

Նա ընդգծեց՝ որևէ բան, որ ենթադրում է միջանցքի ստեղծում, որի վերահսկողությունը այլ կողմի կհանձնվի, իրենք չեն քննարկում․ «Մենք ասել ենք, որ երրորդ ուժերի ներկայությունը և երրորդ ուժերի կողմից վերահսկողությունը բացառվում է․ մեզ համար դա անընդունելի է։ Մեր այս դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել»։

Ըստ նրա՝ որպեսզի մարդկանց մոտ անվտանգությունը ևս մեկ աստիճանով ավելանա, կարող են երկու երկրներում ներգրավել արտոնագրված մասնավոր պահնորդական ընկերություն, որն, օրինակ, գնացքի մեջ կարող է ուղեկցել բեռները կամ ուղևորներին. 

452