Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է երկրի եվրաինտեգրմանը նպաստելու համար երկրորդ ժամկետով առաջադրվելու պատրաստակամության մասին։
«Ես պատրաստ եմ ստանձնել մեծ պատասխանատվություն, այդ թվում՝ երկրորդ ժամկետի համար, որպեսզի Վրաստանը վերադառնա եվրոպական ուղի, եթե իմ առաջարկած խարտիան գործի, ես պատրաստ եմ բանակցող լինել մեր եվրոպացի գործընկերների հետ»,- ասել է Զուրաբիշվիլին ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Վրաստանի նախագահի կայքում։
Հարցազրույցում Զուրաբիշվիլին մեղադրել է կառավարությանը «երկիրը Եվրոպայից պոկելու և Ռուսաստանի պրոտեկտորատի տակ դնելու փորձի մեջ»։ Նախագահի խոսքով՝ իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունն իր գործողություններով, ներառյալ օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունումը, «շատ ազնիվ ընտրություն է կատարել հօգուտ Մոսկվայի մերձեցման»։