Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփն իր հակառակորդ Քամալա Հարիսի հետ բանավեճից հետո այն անվանել է լավագույնը իր քաղաքական կարիերայում, քանի որ միջոցառմանը ներկա էին «երեքը մեկի դեմ» կազմով. հանրապետականը նկատի է ունեցել Հարիսի ստացած օգնությունը մոդերատորներից։

Նա այս կարծիքը հայտնել է Truth Social սոցիալական ցանցի իր էջում։

«Կարծում եմ՝ սա իմ լավագույն բանավեճն էր, հատկապես որ երեքն ընդդեմ մեկի էր»,- ընդգծել է նա։

Մինչ այս ամերիկացի լրագրող Բեն Շապիրոն ասել էր, որ Թրամփ-Հարիս բանավեճը վարող ամերիկյան ABC հեռուստաալիքի մոդերատորները բացահայտորեն աջակցել են դեմոկրատ թեկնածուին։

Լրագրողի խոսքով՝ Դեյվիդ Մյուերն ու Լինդսի Դեւիսն ակտիվորեն մասնակցել են Թրամփ-Հարիս բանավեճին։ Ըստ Շապիրոյի, բանավեճը հստակ ցույց է տվել, որ Միացյալ Նահանգների խոշորագույն հեռուստատեսային ցանցերը վերջապես որոշել են աջակցել դեմոկրատ թեկնածուին:

331