Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսակովի պողոտա–Աթենքի փողոց խաչմերուկում

Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով սեպտեմբերի 12-ից նախատեսվում է Իսակովի պողոտա – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն:
«Մասնավորապես՝ Հաղթանակի կամրջի 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել աջ շրջադարձ, մյուս 2 երթևեկելի գոտիներից կթույլատրվի կատարել ձախ շրջադարձ:
Աթենքի փողոցում՝ դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի ուղղությամբ կազմակերպված հետիոտնային անցումը կտեղափոխվի Իսակովի պողոտայի սկզբնամաս:
Նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում և ճանապարհային նշանների տեղադրում, ինչպես նաև լուսացույցների տեղափոխում»,- ասված է հաղորդագրության մեջ:
11 Սեպտեմբեր, 2024 19:57
506
Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում, դանակահարությունից մահացած տղամարդու ինքնությունը
15 Հոկտեմբեր, 2024 15:29
Իսակովի պողոտայում և հարակից փողոցներում երթևեկությունը ծանրաբեռնված է․ ՆԳՆ-ից հայտնել են պատճառը
26 Սեպտեմբեր, 2024 19:32
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենան, ապա դրանով վթարի ենթարկվել
05 Հուլիս, 2025 17:10
Հյուսիսային պողոտայում քանդվել է ևս մեկ ինքնակամ կառույց
27 Հունիս, 2025 19:24
Հրդեհ Կոմիտասի պողոտայի շենքերից մեկում
26 Հունիս, 2025 13:41