Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը բալիստիկ հրթիռներ չի մատակարարել Ռուսաստանին, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, գրում է Mehr գործակալությունը:

Արաղչին այս հայտարարությունն արել է ի պատասխան Ռուսաստանի հետ Իրանի ռազմական համագործակցության վերաբերյալ արևմտյան երկրների կողմից արված վերջին պնդումներին։

«Նրանք, ովքեր կախվածություն ունեն պատժամիջոցներից, պետք է իրենց հարց տան. ինչպե՞ս կարող է Իրանը նման բարդ զենքեր պատրաստել և վաճառել: Պատժամիջոցները լուծում չեն, այլ խնդրի մի մասն են: Ոչ մի հրթիռ (Իրանից) չի ուղարկվել Ռուսաստան, և նման պնդումները հոգեբանական պատերազմի տեսակ են»,- ասել է դիվանագետը:

Նախօրեին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Լամիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Ռուսաստանն Իրանից ստացել է բալիստիկ հրթիռներ և, հավանաբար, մի քանի շաբաթվա ընթացքում դրանք կօգտագործի Ուկրաինայում:

 

302