Նորվեգիան չեղարկել է Թուրքիայի դեմ պաշտպանական արտահանման էմբարգոն
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նորվեգիան չեղարկել է Թուրքիայի դեմ պաշտպանական արտահանման էմբարգոն, որը գործում էր 2019 թվականից։
Այս մասին «X» սոցիալական ցանցում հրապարակում է տարածել Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղար Օնջու Քեչելին։
Նրա խոսքով, այս մասին հայտարարել է Նորվեգիայի արտգործնախարար Էսպեն Բարտ Էյդեն իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել այս որոշման կապակցությամբ։ Նա հայտարարել է, որ նման սահմանափակումները չեն համապատասխանում դաշնակցային հարաբերությունների ոգուն»,- ասվում է հրապարակման մեջ։
11 Սեպտեմբեր, 2024 17:04
276
Թուրքիայում գնաճը երեք տարվա մեջ առաջին անգամ իջել է 50%-ից
03 Հոկտեմբեր, 2024 12:11
Ֆրանսիայում դանակներով զինված թուրք երկրպագուները հարձակվել են հայ ֆուտբոլիստների վրա․ կան տուժածներ
30 Սեպտեմբեր, 2024 10:50
Պիտի լեզու գտնենք Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ու համերաշխ ապրենք. քաղաքացիները՝ խաղաղության հնարավորության մասին (տեսանյութ)
27 Սեպտեմբեր, 2024 17:36