Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ձեր նշած իրադարձությունների ակտիվ մասնակիցներից մեկը հիմա ձեր շարքերում է, և ես կարծում եմ կարող է մամուլի ասուլիս հրավիրել և պատմել, թե ոնց է եղել, ինչ է եղել: Դրանից հետո բարձրաստիճան պաշտոնյաներ եղած մարդիկ՝ ԲԴԽ-ից, ԱԱԾ-ից, կրկին ձեր շարքերում են, կարող են պատմել: Այս մասին այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

 

«Ես կարող եմ ասել հետևյալը. իհարկե, Հայաստանում անկախ դատական համակարգ ունենալու պատասխանատվությունը կրում  է ՀՀ կառավարությունը և խորհրդարանական մեծամասնությունը: Ես կարծո՞ւմ եմ, որ այսօր Հայաստանում մենք ունենք լիարժեք անկախ դատական համակարգ։ Ոչ, ես չեմ կարծում, որ ՀՀ-ում ունենք լիարժեք անկախ դատական համակարգ, որովհետև եթե դուք այդքան շատ տեղեկացված եք, դուք գիտեք, որ դուք և ձեր խմբակցությունն էլ, խմբակցությունից էլ մարդիկ կան, ովքեր ձեր ասած առաջվա լծակները մինչև այսօր պահում են դատական համակարգի վրա»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով Լևոն Քոչարյանի հարցին:

 

Մանրամասները՝ տեսանյութում։   

547