Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, որն Իրաքում է ընտրվելուց հետո իր առաջին արտասահմանյան այցի շրջանակներում, Իրաքի նախագահ Աբդել Լատիֆ Ռաշիդի հետ հանդիպմանը կոչ է արել ջնջել իսլամական երկրների միջև սահմանները, ինչպես որ արվել է Եվրամիության երկրներում, այս մասին հաղորդում է Իրանի գործադիրի ղեկավարի պաշտոնական կայքը։

«Նախագահը, մատնանշելով երկու երկրների՝ Իրանի և Իրաքի միջև հարաբերությունների երկարատև պատմությունը, ընդգծել է իսլամական երկրների համար ընդհանուր միություն ստեղծելու անհրաժեշտությունը, ինչպես դա իրականացվում է Եվրամիության կողմից»,- ասվում է նախագահի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Իրանի նախագահը նաև առաջարկել է ստեղծել Իրան-Իրաք մասնագիտացված հանձնաժողովներ՝ երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և սոցիալական կապերը զարգացնելու նպատակով։

286