Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Trump Media & Technology Group-ի (TMTG) բաժնետոմսերի գնանշումները նախնական սակարկություններում նվազել են 17%-ով՝ երեքշաբթի ԱՄՆ նախագահի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների թեկնածուններ Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի բանավեճից հետո: Այդ մասին հայտնում է Reuters-ը։

Լրատվականի տեղեկություններով՝ Թրամփին պատկանող ընկերության արժեթղթերի արժեքի անկման պատճառ Է դարձել ընտրողների շրջանում Հարիսի աջակցության մակարդակի բարձրացումը: Բացի այդ, դրան նպաստել է նոյեմբերին կայանալիք ընտրությունում փոխնախագահ Հարիսին աջակցելու մասին փոփ աստղ Թեյլոր Սվիֆթի հայտարարությունը:

636