Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Աղքատության առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ, որովհետեւ կրթության այն համակարգերը, որ գոյություն ունեն՝ օբեյեկտիվ պատճառներով երեխաներին, աշակերտներին եւ հետագայում նաեւ ուսանողներին բավարար հմտություններով չեն օժտում կյանքում մրցունակ լինելու համար։ Այս մասին Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի իր խոսքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե փորձենք թարգմանել ինչ է նշանակում աղքատությունը՝ դա ըստ էության նշանակում է կյանքում մրցունակ լինելու համար անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների, կարողությունների պակաս ունենալ՝ իհարկե դա կապված չէ առողջության հետ»,- ասաց նա, նշելով, որ Կառավարության համար կրթությունը առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության խնդիրը լուծելու առումով։