Թրամփը հայտարարել է, որ հաղթել է բանավեճում և գուցե նոր փուլ պետք չէ
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ նախկին նախագահ և Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լավ է հանդես եկել բանավեճում և վստահ չէ, որ ցանկանում է ևս մեկ փուլ անցկացնել դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսի հետ, հայտնում է Fox News-ը։
«Դա նման է մարտարվեստի. երբ մենամարտը վատ էր, մարտիկը նոկաուտի է ենթարկվում կամ պարտվում է, առաջին բանը, որ նա ասում է՝ «Ես ռևանշ եմ ուզում»: Ես պետք է մտածեմ այդ մասին, գուցե չպետք է դա անեմ»,- ասել է Թրամփը։
Ըստ ԱՄՆ նախկին նախագահի՝ դա իր «երբևէ լավագույն բանավեճն էր»։ Այս մասին քաղաքական գործիչը գրել է նաև իր սոցցանցում՝ Truth Social-ում։
12 Սեպտեմբեր, 2024 11:20
281