Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ ենթակայության տակ գործող Ոստիկանության կրթահամալիրն ու Ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն։

Նոր ուսումնական հաստատության կազմում գործելու են երկու առանձին ուսումնական ստորաբաժանում, որոնք բազային կուրսի հիման վրա իրականացնելու են ոստիկանական և փրկարար ու ճգնաժամային կառավարման կրթական ծրագրերը՝ շարունակական կրթության մոդելով: Որոշումը քննարկվել և հաստատվել է կառավարության նիստի ժամանակ:

ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ասել է, որ այս միավորումը միտված է որակական փոփոխությանը և արդյունավետ կառավարմանը. «Միասնական կրթահամալիրի ներքո ուսումնառության կազմակերպումը կնպաստի ոչ միայն ոստիկանների և փրկարար ծառայողների համար որակյալ կրթություն ապահովելուն, այլև ցանկացած արտակարգ կամ այլ ճգնաժամային իրավիճակում կապահովի այս երկու ծառայողների փոխլրացնող աշխատանքը»։

Մանրամասները տեսանյութում քիչ անց 

 

255