Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության լիազորությունների տիրույթում մատուցվող հանրային ծառայությունների հերթագրման համակարգը` migration.e-gov.am-ը, վերագործարկվել է։ ՀՀ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ էլեկտրոնային հերթը բեռնաթափվել է, այսօրվանից հերթագրման համար հասանելի են առավել մեծ քանակությամբ պատուհաններ։

 

«Միաժամանակ սպասարկումն իրականացվում է նաև կենդանի հերթի ձևաչափով՝ հերթի ապարատով տրամադրվող կտրոնների միջոցով։

 

Ընդգծենք, որ առաջնահերթ սպասարկվում են առցանց հերթագրում ունեցողները, հետևաբար հորդորում ենք քաղաքացիներին մոտենալուց առաջ առցանց հերթագրվել։

 

Առանց հերթագրման մոտեցող քաղաքացին, ըստ առկա կուտակումների, ինքն է գնահատում տվյալ օրվա ընթացքում սպասարկման հնարավորությունը։

 

Հերթերի կառավարման հիբրիդային մոդելը ներդրվում է փուլային եղանակով։ Այսօրվանից այն լիարժեք հասանելի է Երևանի բոլոր 11 տարածքային ստորաբաժանումներում, առաջիկա շաբաթում այն ներդրված կլինի նաև 19 մարզային ստորաբաժանումներում, իսկ մինչև տարեվերջ՝ ամբողջ հանրապետությունում»,- ասված է հաղորդագրության մեջ։

235