Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

BRICS-ում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման դեմ պայքարի խորհուրդ է ստեղծվում, ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը BRICS-ի և BRICS +-ի անվտանգության հարցերով պետությունների բարձր ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։։

«BRICS-ում ահաբեկչության ֆինանսավորման և փողերի լվացման հարցերով խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրը վերջնական փուլում է»,- ասել է նա։

Պուտինը խոսել է նաև ասոցիացիայի անդամ երկրների միջև փոխգործակցության այլ նոր ձևաչափերի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ հունիսին Նիժնի Նովգորոդում կայացել է BRICS-ի երկրների արտգործնախարարների հանդիպումը, ինչպես նաև դրա շրջանակներում ընդլայնված նիստ՝ գլոբալ հարավի և արևելքի պետությունների մասնակցությամբ։

Երկրի ղեկավարը հայտնել է նաև, որ BRICS-ի էներգետիկայի նախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում սեպտեմբերի 26-28-ը Ռուսաստանի էներգետիկ շաբաթվա շրջանակներում։

 

356