Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանի հետ լավ հարաբերություններ պահպանելու կողմնակից է. այս մասին նա հայտարարել է Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Լուկաշենկոն, իբր, ափսոսանք է հայտնել, ասելով, որ լավ կլիներ՝ նախկինի պես լավ հարաբերություններ ունենային Հայաստանի հետ։ Նա փորձել է հարաբերությունների վատթարցման մեջ մեղադրել Հայաստանին՝ ասելով, թե դա իրենց մեղքը չէ։

Լուկաշենկոն, ինչպես միշտ, այս համատեքստում խոսել է Արևմուտքի գործոնի մասին՝ նշելով, թե իբր իրենք ամեն կերպ փորձել են օգնել հայերին, համագործակցել նրանց հետ որպես ամենամոտ մարդիկ, սակայն Հայաստանը դեպի Արևմուտք է գնացել։

Թե ինչ նկատի ունի Լուկաշենկոն՝ ասելով՝ օգնել են Հայաստանին, պարզ չէ, հատկապես հաշվի առնելով նրա ջերմ հարաբերությունները «իր իսկական ընկեր» Ալիևի հետ և մեծ պատրաստակամությունը «օգնելու Ադրբեջանին «նախկին գրավյալ տարածքների» վերակառուցման հարցում»։

673