Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ավան վարչական շրջանի ղեկավար Վահե Հակոբյանը լուսանկարներ է հրապաուակել և տեղեկացրել բնակիչների հետ հանդիպման մասին:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում քաղաքացիները հանդես եկան տարբեր առաջարկներով, քննարկվեցին նրանց կողմից բարձրացված տարաբնույթ հարցեր՝ կապված կոմունալ տնտեսության և սոցիալական ոլորտների հետ։
Բոլոր հարցերին հանձնարարել եմ անմիջապես ընթացք և լուծումներ տալ: Բնակիչների հետ հաճախակի անմիջական շփումը ամենաարդյունավետ եղանակն է առաջացող խնդիրներն արագ լուծելու և դրանք չկուտակելու առումով: Հիշեցում՝ Բնակիչների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 15:00-ին։
Հերթագրվել կարելի է նախապես այցելելով Ավան վարչական շրջանի աշխատակազմի ընդհանուր բաժին կամ զանգահարելով 011 51-81-08 հեռախոսահամարին