Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 13-ին` ժամը 19։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Աստվածընկալի ձոր» կոչվող հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 2004 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե պատնեշներին և մոտ 60 մ գլորվել ձորը։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 100 մ) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության։