Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում, ոստիկանության Արտաշատի բաժնում և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արտաշատ քաղաքի լճի մոտակայքում ավտոմեքենա է այրվում և կան տուժածներ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, հրդեհ է բռնկվել Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում «Lada Priora» մակնիշի ավտոմեքենայի սրահում, ինչի հետևանքով Արարատի մարզի բնակիչներ 30-ամյա Պոլիս Արսենյանն ու 38-ամյա Արմեն Կարապետյանը «վերին և ստորին վերջույթների այրվածքներ 2-րդ 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Այրվածքաբանության ազգային կենտրոն
Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ պարզելու համար, թե ինչ հանգամանքներում է ավտոմեքենայում հրդեհ բռնկվել։