Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելը քայլ առ քայլ ընդլայնում է իր էսկալացիան դեպի Լիբանան:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը` մեկնաբանելով Լիբանանում կապի միջոցների պայթյունները։

«Իսրայելը կործանարար քաղաքականություն է վարում, որը հիմնված է մոլեռանդ մտածողության վրա և հեռու է ողջախոհությունից»,- նշել է Ֆիդանը։ 

Նա նաև նշել է, որ Իրանը նույնպես կարող է միանալ Մերձավոր Արևելքի պատերազմին։ «Մեծ պատերազմի վտանգ կա, ցավոք, ԱՄՆ-ն ոչինչ չի կարող անել, պետք է մտածել այդ սպառնալիքը կանխելու մասին»։ Նախարարի խոսքով՝ Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ տալու համար քաղաքական կամք է պետք։

«Այժմ մենք նման քաղաքական կամք չենք տեսնում»,- շեշտել է նա։

219