Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 18-ին Թբիլիսիում հայտնի մոդել, դերասանուհի, տրանսգենդեր Կեսարիա Աբրամիձեին սպանող անձը ձերբակալվել է:

Վրաստանի ներքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ ձերբակալվածը 1998 թվականին ծնված Բ.Ջ.-ն է: Նա ձերբակալվել է գենդերով պայմանավորված ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորությամբ սպանության մեղադրանքով։

Որպես ապացույց առգրավվել է հանցագործության զենքը՝ դանակը, որով նա բազմաթիվ հարվածներ է հասցրել Աբրամիձեին։ Ըստ ԶԼՄ-ների՝ նա ձերբակալվել է այն ժամանակ, երբ պատրաստվում էր փախչել երկրից։

Հանցագործությունը պատժվում է 16-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։

 

1350