Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առնվազն 37 մարդ է զոհվել Լիբանանում անցած երեքշաբթի և չորեքշաբթի օրը փեյջերների պայթյուններից, հայտնում է The National-ը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարության տվյալները։

Ըստ տվյալների՝ երեքշաբթի օրը 12 մարդ է մահացել, իսկ չորեքշաբթի օրը տեղի ունեցած պայթյունների հետևանքով զոհվել է 25 մարդ, բոլորն էլ լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման անդամներ են: Եվս 2750 մարդ վիրավորվել է, որոնցից շատերը ծանր վիճակում են։

Լիբանանի կառավարության ղեկավար Նաջիբ Միքաթին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի նախօրեին կոչ է արել ՄԱԿ-ին «հստակ դիրքորոշում ընդունել՝ դադարեցնելու Իսրայելի ագրեսիան Լիբանանի դեմ և նրա կողմից մղվող տեխնոլոգիական պատերազմը»: 

 

329