Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Սեպտեմբերի 19-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սլովակիայի արտակարգ և լիազոր դեսպան Միրոսլավ Հացեկին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Միլան Շինտային: Այդ մասին հայտնում են ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է գնդապետ Շինտային՝ պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստանի և Սլովակիայի միջև համագործակցության հեռանկարներն ու այն զարգացնելու պատրաստակամություն են հայտնել, անդրադարձել նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
19 Սեպտեմբեր, 2024 22:11
523
Զինծառայողների պարապմունքները նորագույն «Կարիճ» և «Լուսան» զենիթային հրթիռային համալիրներով. տեսանյութ
09 Օգոստոս, 2026 15:07
ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը
06 Օգոստոս, 2026 15:40
Էդվարդ Ասրյանը բանակային զորամիավորումում դիրքերի ավագների, սերժանտների հետ քննարկել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն առնչվող հարցեր
05 Օգոստոս, 2026 11:35