Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների մահվան փաստով քրեական գործեր են հարուցվել Ռուսաստանում և Ադրբեջանում, և շուտով կսկսվի դատավարության փուլը։
Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե որ փուլում է գտնվում ադրբեջանական զինուժի կողմից ռուս խաղաղապահների մեքենայի վրա կրակոցների և ռուս զինվորականների մահվան հետաքննությունը։
ԱԳՆ ներկայացուցչի խոսքով՝ Ադրբեջանի և Ռուսաստանի գլխավոր դատախազությունները և քննչական մարմիններն այս հարցով սերտ կապի մեջ են, հետաքննությունն ընթանում է քրեական գործերի շրջանակներում, մանրամասն տեղեկություններ կհրապարակվեն ավելի ուշ։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանական ագրեսիայի ժամանակ դիտակետից վերադառնալիս Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ավտոմեքենան ադրբեջանական զինուժի գնդակոծության էր ենթարկվել։ Զոհվել էր հինգ ռուս զինվորական, որոնց թվում էր ԼՂՀ հրամանատարի տեղակալ, առաջին աստիճանի կապիտան Իվան Կովգանը։