Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Նյու Յորքում անցկացվող Կոնկորդիայի ամենամյա գագաթնաժողովի շրջանակում՝ Սաուդիան Արաբիայում գործող Hevolution հիմնադրամի համահիմնադիր, արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հրավերով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մասնակցել է From Lifespan to Healthspan: Time to Act on Aging (Կյանքի տևողությունից մինչև առողջապահություն. ծերացման դեմ գործելու ժամանակն է) կլոր սեղան-քննարկմանը։
Իր խոսքում նախարար Մկրտչյանն անդրադարձել է սոցիալական պաշտպանության ոլորտում սահմանված առաջնահերթություններին՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող քաղաքականության հիմքում շարունակում է լինել ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծման, ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովման, ինչպես նաև մարդկային կապիտալի զարգացման տեսլականը։
Նախարարը նշել է, որ այս գերակայություններն ամրագրված են սոցիալական պաշտպանության համակարգի առանցքային փաստաթղթերից մեկում՝ Ժողովրդագրության ռազմավարությամբ, որն ուղղված է նաև ավագ սերնդի ներկայացուցիչների մասնագիտական ներուժի արդյունավետ օգտագործմանն ու երկրի սոցիալ-տնտեսական կյանքում նրանց լիարժեք ներգրավվածության ապահովմանը։
Արքայադուստր Հայա Բինթ Խալեդ Բին Բանդար Ալ Սաուդիի հետ ունեցած զրույցի շրջանակում կողմերը համագործակցության պատրաստակամություն են հայտնել․ պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում դիտարկել ակտիվ ծերացման տեսլականի իրականացման ուղղությամբ համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։