Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին կտեղափոխվի կատալոնական «Բարսելոնա», հայտնում է Diaro Sport-ը:
34-ամյա դարպասապահը մինչև 2025 թ. հունիսի 30-ը պայմանագիր կկքնի ակումբի հետ։
«Ես շատ հարգում եմ «Բարսելոնայի» պատմությունը, աշխարհի լավագույն ակումբներից է։ Հասկանում եմ այն բարդ իրավիճակը, որում «Բարսելոնան» հայտնվել է Տեր Շտեգենի վնասվածքից հետո, և կարծում եմ` իմ կողմից անարդար կլիներ, եթե չընդունեի ակումբի առաջարկը»,-ասել է Շչեսնին։
Շչեսնին կատալոնական ակումբում փոխարինելու է ծանր վնասվածք ստացած գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենին, որը բաց է թողնելու 2024/25 մրցաշրջանի մնացած հատվածը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայից» Շչեսնիի հետ բանակցում է Լեհաստանի հավաքականում նրա նախկին խաղընկեր Ռոբերտ Լևանդովսկին։
Լեհ դարպասապահը վերջերս էր հայտարարել կարիերան ավարտելու մասին։ Նրա նախորդ ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի կազմում անցկացրած 252 խաղում նա 103 անգամ դարպասը պահել է անառիկ։