Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալ Սիրվարդ Գևորգյանի՝ պաշտոնից հրաժարականի դիմում ներկայացնելուն:

«Ճիշտ է արել. չի կարելի դատաիրավական բարեփոխումների կատաղի հակառակորդի՝ ստերով ու կեղծիքով լի գիրքը գրկել՝ անուղղակի ու ենթագիտակցորեն գաղափարական համաձայնություն հայտնելով նրա աշխարհայացքին, հետո գալ փոխնախարարի սենյակ՝ դատաիրավական բարեփոխումներ անելու, որին դեմ է սեփական կուռքը։

Բարի ազատում։ Ճիշտը ազատվելն է»,- գրել է նա:

540