Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Սեպտեմբերի 27-ին Երևանի Հերացի փողոցի «Արամե մյուզիք հոլ» ակումբում մի խումբ անձանց միջև վիճաբանություն ու ծեծկռտուք է տեղի ունեցել. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 41-ամյա Մաքսիմ Վ․-ն, հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները ակումբում մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալում են Երևանի բնակիչներ 51-ամյա Դավիթ Մկրտչյանին, 51-ամյա Վահե Եսայանին, 32-ամյա Ալբերտ Արևշատյանին և 48-ամյա Արտաշես Աբրահամյանին։

Ոստիկանության կողմից բերման ենթարկվածներից Ա․ Արևշատյանը ձերբակալվել է: Նա ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչ Էդգար Արևշատյանի որդին է:
Մյուս 3-ն ազատ են արձակվել:

 

724