Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Diario Sport պարբերականի հաղորդմամբ՝ հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը «Բարսելոնայի» ամենաբարձր վարձատվող խաղացողը չէ։

Աղբյուրի տեղեկություններով՝ այս պահին հոլանդացին կատալոնական ակումբում տարեկան վաստակում է 19 միլիոն եվրո՝ գումարած 4,2 միլիոնը եվրո տարբեր բոնուսների տեսքով։ Նշվում է, որ «Կապտանռնագույնների» կազմում այժմ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստի կարգավիճակը պատկանում է Ռոբերտ Լևանդովսկիին՝ մոտ 32 միլիոն եվրո մեկ մրցաշրջանում։

Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա հարձակվողը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 9 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուր  ArmSport.am

382