Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկել է միջազգային օրակարգի հետ կապված հարցեր։
«Ադրբեջանական կողմի հետ պետական անվտանգության հետ կապված մասնագիտական բանակցություններ են ընթանում: Երեկ ինձ ընդունեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Հանդիպմանը մենք քննարկել ենք մեր երկրների միջև համագործակցության լայն շրջանակ, ինչպես նաև մի շարք հարցեր, որոնք վերաբերում են միջազգային օրակարգին։ Սիրով ուզում եմ նշել՝ Ադրբեջանում, ինչպես միշտ, մեզ ընդունեցին որպես իսկական ընկերների։ Մենք այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը։ Այդ կապակցությամբ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ինչպես Ադրբեջանի ղեկավարությանը, այնպես էլ ողջ ադրբեջանական ժողովրդին»,- ասել է Նարիշկինը: