Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին հրաման է արձակել ոստիկանության տարածքային բաժիններում ստեղծել հատուկ խմբեր, որոնք պատասխանատու կլինեն հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում իրավախախտումների կանխարգելման և բացահայտման համար։

Ըստ նախարարության հրապարակած հայտարարության՝ նպատակն է ապահովել խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, անվտանգ և խաղաղ միջավայրում։

Նշվում է, որ համապատասխան խմբերին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով անհրաժեշտության դեպքում ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ։

284