Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՄԻ պաշտպան Անահիտ Մանասյանը անդրադարձել է Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հանրահավաքի ժամանակ երեխայի նկատմամբ հոգեբանական բռնության դեպքի ահազանգին։

«Հավաքներին երեխաների մասնակցության, այդ առումով երեխայի լավագույն շահը առանցքային դիտարկելու կարևորության, երեխայի իրավունքների պաշտպանության ու այդ բնագավառում առկա խնդիրներին բազմիցս եմ անդրադարձել նաև մի քանի ամիս առաջ հրապարակված հրապարակային հայտարարությունների շրջանակներում»։

Պաշտպանը նշել է, որ իրավիճակի հանգամանքները կդառնան ՄԻՊ ուսումնասիրության առարկա։

Նշենք, որ քաղաքացիներից ահազանգ  էր ստացվել, թե ինչպես են Գալստանյանի անհնազանդության ակցիայի ժամանակ 4-5 տարեկան մանկահասակ երեխային սովորեցնում վանկարկել՝ «նեռին հեռացնել», հետո լրագրողի հարցին ի պատասխան, թե նեռը ով է, սովորեցնում ասել՝ «Նիկոլը» և այլ սուտ, անպարկեշտ  արտահայտություններ։

 

354