Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփի վերջին ելույթները դարձել են պակաս հետևողական և կոնկրետ, ինչը կարող է վկայել նրա «կոգնիտիվ փոփոխությունների» մասին՝ կապված տարիքի հետ։

Այս մասին հայտնում է The New York Times-ը, որը համակարգչային վերլուծություն է իրականացրել ամերիկացի նախկին առաջնորդի ելույթների վերաբերյալ։

Հրապարակումն ուսումնասիրել է Թրամփի հանրահավաքները, հարցազրույցները և սոցիալական ցանցերում գրառումները և եզրակացրել, որ ի տարբերություն 2015 թվականին հանրապետականի քաղաքական ասպարեզ մտնելուց հետո նրա հայտարարությունների, այժմ դրանք դարձել են «ավելի խամրած, ավելի կոշտ, ավելի երկարաշունչ ու զայրացկոտ», Թրամփը նաև ավելի քիչ է կենտրոնացած  ու ավելի հակված է անցյալին։ Նրա նախընտրական ելույթներն այժմ տևում են միջինը 82 րոպե՝ 2016 թվականի 45 րոպեի դիմաց: Նա հաճախ նաև հայհոյանքներ է օգտագործում 69%-ով ավելի, քան նախկինում։ Որոշ փորձագետներ կարծում են, որ դա կարող է նաև ծերացման նշան լինել:

238