Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Զանգեզուրի միջանցքի թեման հավանաբար շոշափվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի ու Հայաստանի իր գործընկերների՝ Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունների ժամանակ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը դեմ առ դեմ խոսեց նրանցից յուրաքանչյուրի հետ, երևի թե նախագահը նստել է կես ժամ, ուստի, հավանաբար, կարծիքների փոխանակում է եղել, շոշափվել է նաև Զանգեզուրի միջանցքի թեման»,- ասել է Պեսկովը։

Նա այսպես է պատասխանել այն հարցին, թե արդյոք «Զանգեզուրի միջանցքի» թեման քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ Ռուսաստանի ղեկավարի հանդիպումների ժամանակ։

565