Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը Թեհրանում մասնակցել է դեղագործական և հարակից ոլորտների «Իրան ֆարմա» միջազգային ցուցահանդեսին:

Այցի շրջանակում փոխնախարարը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարի տեղակալ Սեյեդ Հեյդար Մոհամմադիի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը, ի թիվս առողջապահության բնագավառի տարաբնույթ հարցերի, քննարկել են համագործակցության հնարավորությունները դեղորայքային քաղաքականության ոլորտում:

Առաջիկայում ՀՀ առողջապահության նախարարության «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» և ԻԻՀ առողջապահության նախարարության Իրանի սննդի և դեղերի կառավարման վարչության միջև նախատեսվում է ստորագրել դեղերի կարգավորման բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր:

ԻԻՀ այցի շրջանակում հայկական կողմը ծանոթացել է դեղերի և բժշկական սարքավորումների արդյունաբերության ոլորտում հարևան երկրի հնարավորություններին: Կողմերի միջև ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, որոնք առաջիկայում կդրվեն գործնական հողի վրա:

483