Ճապոնիայի կառավարությունը ցրել է խորհրդարանը
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ճապոնիայի կառավարությունը պաշտոնապես որոշում է կայացրել ցրել երկրի խորհրդարանը։
Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Ճապոնիայի նախարարների ամբողջ կաբինետը հոկտեմբերի 9-ին իր արտահերթ նիստում ստորագրել է խորհրդարանը ցրելու որոշումը։ Սպասվում է, որ խորհրդարանում ավելի ուշ բանավեճ կանցկացվի Ճապոնիայի նոր վարչապետ Սիգերու Իսիբայի և ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդների միջև: Բանավեճը կտևի 80 րոպե՝ պահանջվող 45 րոպեի փոխարեն։
Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի կառավարությունը՝ Ֆումիո Կիսիդայի գլխավորությամբ, ամբողջությամբ հրաժարական տվեց։ Նոր վարչապետը պաշտպանության նախկին նախարար Սիգերու Իսիբան էր, որը սեպտեմբերի 27-ին ընտրվեց իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ։
09 Հոկտեմբեր, 2024 15:51
670
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել, կան տուժածներ, խափանվել է գնացքների երթևեկությունը
23 Օգոստոս, 2026 10:05
Ճապոնիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հիրոշիմայի զոհերի ոգեկոչման տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը
06 Օգոստոս, 2026 18:23
Ճապոնիայում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
28 Հուլիս, 2026 20:03