Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԱՄՆ պաշտոնյաները «հիասթափված են»  նրանից, որ Իսրայելը հրաժարվում է Վաշինգտոնին բացահայտել Իրանի դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու իր ծրագրերը: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։

«Իսրայելը մինչ այժմ հրաժարվել է Բայդենի վարչակազմին հայտնել Թեհրանի դեմ վրեժխնդիր լինելու իր ծրագրերի մանրամասները, նույնիսկ այն դեպքում, երբ Սպիտակ տունը կոչ է արել Մերձավոր Արևելքում իր մերձավոր դաշնակցին չհարձակվել Իրանի նավթի կամ միջուկային օբյեկտների վրա»,- ասվում է հրատարակության մեջ:

Մինչ այս Պենտագոնի մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը չի փնտրում Իրանի հետ պատերազմ և ցանկանում է Իսրայելից հստակություն ստանալ Թեհրանին վերջին հրթիռային հարձակման համար իր պատասխանի վերաբերյալ։

 

366