Ծաղկաշենում այրվել է մեծ քանակությամբ կուտակված անասնակեր
Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Հոկտեմբերի 9-ին, ժամը 21:55-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում այրվում է անասնակեր։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։33-ին, մարվել՝ 23։36-ին։ Այրվել է մոտ 120 հակ կուտակած անասնակեր:
10 Հոկտեմբեր, 2024 14:40
431
Ծաղկաշենում իրականացվում է խմելու ջրի մատակարարման համակարգի կառուցման խոշոր ծրագիր
08 Սեպտեմբեր, 2021 14:38
Հրդեհ Բենյամին բնակավայրում. այրվել է 400 հակ անասնակեր
09 Հոկտեմբեր, 2026 22:30
Հայ եղբայրները Գլենդելում փրկել են հրդեհվող ծերանոցի բոլոր բնակիչներին
13 Սեպտեմբեր, 2026 15:13
Երևանի Մյասնիկյան պողոտայում բռնկված հրդեհը մեկուսացվել է
26 Օգոստոս, 2026 23:23