Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Համացանցում հրապարակված Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Տորք Անգեղ այգու տարածքում ապօրինի ծառահատումների վերաբերյալ տեսանյութի հիման վրա Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում հարուցված վարչական վարույթի շրջանակում պարզվել է, որ սեպտեմբերի 28-ին քաղաքացիներ Ա.Բ.-ի ու Վ.Բ.-ի կողմից այգու տարածքում հատվել և այրվել են մոշի, մասուրի մոտ մեկ տասնյակ չորացած թփեր ու թթենու կանաչ ճյուղեր։ Այս մասին տեղեկացնում են ԲԸՏՄ-ից:

Տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ բնապահպանական իրավախախտումների համար վերոհիշյալ անձանց նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։

Հիշեցում՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով առաջացնում է տուգանքի նշանակում' սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից (50.000 դրամ) երեքհարյուրապատիկի (300.000 դրամի) չափով:

560