Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանը չունի կարմիր գծեր իր ժողովրդին պաշտպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաքչին։

«ԱՄՆ-ն աննախադեպ քանակությամբ զենք է ուղարկում իսրայելական ռեժիմին, ԱՄՆ-ն այժմ վտանգի տակ է դնում իր զինվորականներին՝ ուղարկելով նրանց կառավարելու ամերիկյան հրթիռային համակարգերը:

Թեև մենք վերջին օրերին մեծ ջանքեր ենք գործադրել տարածաշրջանում համապարփակ պատերազմը զսպելու համար, բայց ես հստակ ասում եմ, որ մենք չունենք որևէ կարմիր գիծ մեր ժողովրդի և շահերի պաշտպանության հարցում»,- ասել է Արաքչին։

216