Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են սառեցնել Վրաստանի հետ երկխոսությունը նախարարների մակարդակով և չեղարկել բանակցությունները երկու երկրների պաշտպանության շտաբների միջև՝ վրացական իշխանությունների գործողությունների պատճառով։
Այս մասին հայտարարել է Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարեթ Ուորդը։
«Վերոնշյալ պատճառներով (Վրաստանի իշխանությունների գործողությունների) 10 տարվա մեջ առաջին անգամ մենք՝ բրիտանական կողմը, որոշեցինք սառեցնել ամենամյա բարձր մակարդակի երկխոսությունը նախարարների միջև։ Երկխոսության ձևաչափի հաստատումից ի վեր առաջին անգամ մենք չեղարկել ենք նաև պաշտպանության շտաբների միջև ծրագրված բարձր մակարդակի բանակցությունները և դադարեցրել ենք կիբերանվտանգության նոր ծրագիրը»,- ասել է Ուորդը վրացական «Интерпрессньюс» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։