Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին տեղեկացրել է, որ ինքը ցանկանում է հարվածել Իրանի ռազմական, այլ ոչ թե միջուկային կամ նավթային օբյեկտներին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Նրա աղբյուրների համաձայն՝ հոկտեմբերի 9-ին Բայդենի հետ հեռախոսազրույցի ժամանակ Նեթանյահուն ասել է, որ «նախատեսում է թիրախավորել Իրանում ռազմական ենթակառուցվածքները»։ Ըստ հրապարակման՝ դա նշանակում է, որ հրեական պետությունը կարող է հետևել «ավելի սահմանափակ պատասխան հարվածի՝ լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար»։
Հոկտեմբերի 1-ին Իրանը լայնածավալ հրթիռային հարձակում գործեց Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան արմատական «ՀԱՄԱՍ» շարժման, լիբանանյան շիական «Հըզբոլլահ» կազմակերպության և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարության առանցքային անձանց սպանություններին։