Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության ներկայացուցիչների պատվիրակությանը, որի կազմում էին Հարավկովկասյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուինը, Քաղաքային զարգացման թիմի ղեկավար Կարին Ֆղուին և ՀՀ-ում ԶՖԳ ծրագրի ղեկավար Լիզ Էնեզյանը։

 

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալը խոսել է ոլորտային առաջնահերթությունների, առկա խնդիրների մասին՝ շեշտադրումներ կատարելով առկա ռեսուրսների ու ծրագրերի իրագործելիության հնարավորությունների վրա։ Այս մասին տեղեկացնում են ՏԿԵ նախարարությունից:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Երևանում և մարզերում հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրները, մարզային կանոնավոր փոխադրման կազմակերպման, ավտոկայանատեղերի տեղադիրքերի, ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։

 

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու հարցում։

373