Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ հոկտեմբերի 17-18-ը, եղանակային պայմաններից ելնելով, ՓԾ ենթակա ստորաբաժանումները հանրապետության տարածքում անցել են ուժեղացված ծառայության, որի ընթացքում իրականացրել են շրջայցեր և ակնադիտական զննումներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ՓԾ-ից:

 

«Շրջայցերն ու ակնադիտական զննումները նպատակաուղղված էին հորդառատ անձրևի հետևանքով հնարավոր արտակարգ դեպք-պատահարների կանխարգելմանը։

 

Հոկտեմբերի 17-ին՝ ժամը 18։00-ից սկսած, երկժամյա պարբերականությամբ Երևան քաղաքում, ՀՀ բոլոր մարզերում, գետերի ափամերձ հատվածներում և այլ վտանգավոր գոտիներում իրականացվել են դիտարկումներ։

Հորդառատ անձրևի հետևանքով ՆԳՆ փրկարար ծառայությունում գրանցվել է 5 դեպք։ Փրկարարական ծառայողները, օպերատիվորեն արձագանքելով ահազանգերին, իրականացրել են մի շարք անհրաժեշտ գործողություններ։ Մասնավորապես՝ Երևան քաղաքի Խանջյան փողոցի թիվ 31 հասցեում տանիքի վերանորոգման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԵՓՎ թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը։

 

Շիրակի փողոցի թիվ 49 հասցեում գտնվող օժանդակ շինությունում ՆԳՆ ՓԾ ՓՈՒՎ ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խումբն իրականացրել է ջրահեռացման աշխատանքներ, Դավթաշեն վարչական շրջանի 2-րդ թաղամասի թիվ 26/13 հասցեի մոտակայքում փրկարարներն անձրևաջրերից կուտակված փոսից դուրս են բերել արգելափակված ավտոմեքենա։

 

Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Արարատի մարզի Գետափնյա բնակավայրում հրշեջ-փրկարարներն իրականացրել են բնակարանից և տների նկուղային հարկերից անձրևաջրերի հեռացման և այլ աշխատանքներ՝ նպատակ ունենալով նվազեցնել անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով առաջացած վնասները»,- ասված է հաղորդագրության մեջ։

189