Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հարցը չէր կարող հասնել ԱԺ, եթե չլիներ Սահմանադրական դատարանի համապատասխան եզրակացությունը փաստաթղթի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանեցնելու մասին». – ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի՝ ասաց ՀՀ վարչապետն անդրադառնալով  Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի նախագծին:

«COP29-ը լավ առիթ է, որ մենք ուշադրություն կենտրոնացնենք մեր տարածաշրջանում առկա հրատապ բոլոր խնդիրներին, խաղաղության գործընթացին, տարածաշրջանի կայունության և զարգացման հարցերին: Ինչ վերաբերում է գերեվարված անձանց խնդրի լուծմանը՝ շարունակում եմ ասել, որ մենք մեր բոլոր աշխատանքային քննարկումներում և հանդիպումներում հարցերը բարձրացնում ենք և շնորհակալ ենք բոլոր այն երկրներին ու կազմակերպություններին, որոնք շարունակում են պահել իրենց օրակարգում այդ հարցը»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: 
 

384