Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Կառավարությունը հաստատեց «ՀՀ-ում ինտենսիվ այգեգործության զարգացման արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության» 2021-25 թվականների ծրագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ծրագիրը:
Ծրագիրը ներկայացրեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը: Նախագիծը նախատեսված է կարկտի առավել ակտիվ գոտիներում գտնվող բնակավայրերում գործունեություն իրականացնող տնտեսվարողների համար՝ կարկտից առաջացած վնասների նվազեցման, տնտեսվարողների եկամուտների կայունացման ու բնակլիմայական ռիսկերի մեղմման ծրագրով սահմանված որոշ դրույթների հստակեցման նպատակով:
«Ծրագրի շրջանակներում տնտեսվարողների համար կարկտապաշտպան ցանցերի ներդրումը հասանելի դարձնելու նպատակով առաջարկվում է կարկտապաշտպան ցանցի ներդրման համար բացի գործող աջակցության վարկային բաղադրիչից, փոքր գյուղացիական ռեսուրսների համար կիրառել նաև ծախսերի մասնակից փոխհատուցման բաղադրիչ: Այս ծրագրով, հույս ունենք, որ մեր քաղաքացիները ոչ շատ մեծ ներդրումներ իրականացնելով իրենց օրինակ՝ ցորենի, գարու այգիները կվերածեն, ենթադրենք, սալորի կամ խաղողի այգու, որտեղ հարյուրապատիկ մեծ եկամտաբերություն կա»,- ասաց Պապոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։