Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցկացրել է միջուկային զսպման ռազմավարական ուժերի վարժանք։

«Այսօր մենք անցկացնում ենք զսպման ռազմավարական ուժերի հերթական վարժանքը։ Մենք կիրականացնենք պաշտոնյաների գործողությունները՝ վերահսկելու միջուկային զենքի օգտագործումը բալիստիկ և թեւավոր հրթիռների գործնական արձակումներով»,- ասել է նա։

Պուտինն ընդգծել է, որ միջուկային զենքի կիրառումը ծայրահեղ միջոց է երկրի անվտանգությունն ապահովելու համար։ Նա նշել է, որ դա Մոսկվայի սկզբունքային դիրքորոշումն է։

400