Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Վրաստանում հետընտրական իրադարձությունները մտահոգության տեղիք են տալիս։

Նա ընդգծել է, որ միջազգային դիտորդները բռնության մասին հայտնել են ինչպես նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ ընտրությունների օրը։

«Նրանք ընտրություններն ազատ և արդար չեն հայտարարել»,- ասվում է հայտարարության մեջ։

Բորելը Վրաստանին կոչ է արել հետաքննել խախտումները, ճնշումները և ցույց տալ իր հավատարմությունը եվրոպական արժեքներին՝ սկսած ընտրական գործընթացի լիարժեք թափանցիկությունից։

 

336