Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Յուրաքանչյուր փուլի համար ընտրությունների և թեկնածուների որոշման իրենց պահանջները կար և դուք գիտեք, որ մենք կանգ ենք առել Սրբուհի Գալյանի թեկնածության վրա, որը շատ երկար ժամանակ բարձր պաշտոն է զբաղեցրել, այդ թվում նաև քաղաքական և ըստ էության քաղաքական թիմի մաս է, և մեր ընտրությունը կանգ է առել նրա վրա: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Սկզբունքային չի եղել կին նախարար ընտրելը, քանի որ դուք գիտեք, որ եղել է 3 կին և 2 տղամարդ նախարարի թեկնածու, ընտրությունը կանգ է առել նրա վրա, հաշվի են առնվել բազմաթիվ հանգամանքներ, բայց քանի որ քննարկումը փակ է եղել, ես կսահմանափակվեմ սրանով»,- ասաց նա:
Հարությունյանը նշեց, որ- իր կարծիքով, Սրբուհի Գալյանը մասնավորապես իր վերջին դիրքում բավականին լուրջ հաջողություններ է ունեցել դատախազության ինստիտուտի կայացման առումով և դա նույնպես հաշվի են առել:
Մանրամասները՝ տեսանյութում։