Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը քննարկում է «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է, որ նախկին զինվորականները կարող են վերադառնալ ծառայության՝ առանց կենսաթոշակը կորցնելու։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ միտքը նոր չէ հղացել. «Այս միտքը պտտվում է այն պահից սկսած, երբ բանակի կադրային համալրման ծրագիրը պարզ դարձավ, որ ունի կոնկրետ փուլեր եւ տարիներ ու այդքան սպասել հնարավոր չէ։ Շատ դեպքերում բանակի թերհամալրվածությունը բերում է շատ աղետալի հետեւանքների։ Ինչպես տեսնում եք՝ ինքնասպանություններ, չկառավարվող օջախներ, չնայած կան նաեւ դրական զարգացումներ բարեփոխումների տեսանկյունից»։