Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Վլադիմիր Զելենսկու «խաղաղության բանաձեւը», որն առաջ է քաշվում Արեւմուտքի կողմից, հիմարություն է, իսկ նրա «հաղթական ծրագիրը»՝ շիզոֆրենիա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ելույթ ունենալով Եվրասիական անվտանգությանը նվիրված Մինսկի միջազգային համաժողովում՝ Լավրովը նշել է, որ Արևմուտքը երկար տարիներ անտեսում է Ուկրաինայի ռուսալեզու բնակչության նկատմամբ խտրականությունը, 2014 թվականից ի վեր ռուսաց լեզվի օգտագործման հետևողական արգելքը կյանքի տարբեր ոլորտներում և Ռադայի կողմից կանոնական ուկրաինական ուղղափառ եկեղեցու արգելքի մասին օրինագծի ընդունումը:
«Արևմուտքը աչք է փակում Կիևի ռուսաֆոբ, ռասիստական ռեժիմի կողմից կանոնադրության այս կոպիտ խախտման վրա՝ շարունակելով խթանել Զելենսկու փակուղային, ես նույնիսկ կասեի՝ հիմար «խաղաղության բանաձևը», որում կոչ է անում Ռուսաստանին կապիտուլյացիայի ենթարկել։ Եվ մի քանի շաբաթ առաջ այս քաղաքացին ներկայացրել է նույնքան շիզոֆրենիկ «հաղթանակի ծրագիր»,- ասել է ռուս նախարարը։